Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Հալվեի հյութը և կոկոսի յուղը՝ ակնեի դեմ պայքարում. 168.am

Հալվեի հյութը և կոկոսի յուղը՝ ակնեի դեմ պայքարում. 168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ Մաշկաբանության ամերիկյան ակադեմիան վիճակագրական տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ում ակնեն մաշկի ամենատարածված խնդիրներից մեկն է։ Այս խնդրին առնչվում է 40-50 մլն մարդ։ Ակնեն ժամանակակից հասարակության ընդհանուր խնդիրն է։

Ակնեի բուժման համար նախատեսված միջոցների արտադրությունը միլիոնավոր դոլարների եկամուտ է ապահովում։ Ցավոք, դրանց մեծ մասն արհեստական քիմիական նյութեր է պարունակում, որոնք այդ միջոցներն անընդունելի են դարձնում մարդկանց համար, ովքեր անհանգստանում են իրենց առողջության համար։ Բարեբախտաբար, գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք կարող են արդյունավետ  լուծում դառնալ խնդրի համար։ Խոսքը երկու պարզ բաղադրիչների մասին է՝ հալվեի հյութ և կոկոսի յուղ։ Դրանք կարող են օգնել՝ առանց մաշկը վնասելու և կողմնակի ազդեցությունների։

Հալվեն հայտնի է մաշկը հանգստացնելու, երիտասարդացնելու իր հատկությամբ։ Այն լավագույն միջոցն է էկզեմաների, փսորիազի, այրվածքների, ցանի դեպքում։ Ըստ հրապարակված որոշ հետազոտությունների՝ հալվեն արդյունավետ միջոց է ակնեի բուժման համար։ Եթե նմանատիպ խնդիր ունեք, ապա հալվեի հյութը քսեք մաշկի վնասված հատվածին ամեն օր։ Սա կնվազեցնի այտուցը, կարմրությունը, բորբոքումը, որոնք առաջանում են ակնեի պատճառով։

Կոկոսի յուղ։ Այս միջոցը ևս հայտնի է մաշկի համար իր օգտակար հատկություններով։ Այն լայնորեն օգտագործվում է որպես խոնավեցնող, երիտասարդացնող քսուկ, բնական արևապաշտպան և մերսման համար յուղ։ Կոկոսի յուղն օգտակար է մաշկի հետ կապված գրեթե բոլոր խնդիրներում. նվազագույն դեպքում այն կարող է թեթևացնել ցանկացած վիճակ։

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. motherearthliving.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ